Տնտեսություն

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Ֆրանկֆուրտ

1 րոպեի ընթերցում

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Ֆրանկֆուրտ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական գործակցության այլ հարցեր: Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք գործընկեր կառույցների ղեկավարների հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում