Հովհաննես Սահակյանը շնորհավորել է Գինեսի ռեկորդակիր 99-ամյա Մարիա Տոնոյանին տոնական միամսյակի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը մարտի 13-ին այցելել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, շնորհավորելու կենսաթոշակառու 99-ամյա Մարիա Տոնոյանին, տոնական միամսյակի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին սոցիալական ապահովության պետական ծառայությունից, Մարիա Տոնոյանը Գինեսի գրքի ռեկորդակիր է: Նա 80 տարի դասավանդում է հարմոնիա առարկան Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:

Շնորհավորելով գարնանային գեղեցիկ տոների կապակցությամբ՝ Ծառայության պետ Հովհաննես Սահակյանը նշել է, որ մանկավարժ լինելը առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք է պահանջում, առանձնահատուկ հոգեբանություն և նվիրում: Նա իր խորհին երախտագիտությունն է հայտնել տիկին Տոնոյանին այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրել է երեխաներին, այն գիտելիքի համար, որ սերնդեսերունդ փոխանցել է իր աշակերտներին:

Շնորհակալություն հայտնելով անակնկալ այցելության համար՝ Մարիա Տոնոյանը ներկաներին խորհուրդ է տվել շատ մարզվել, հաճախ զբոսնել, շփվել հաճելի մարդկանց հետ և գնահատել գեղեցիկը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ՝ Հովհաննես Սահակյանը մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն ու լավատեսություն:

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի