Իսպանական կարտինգի առաջնությունում հայազգի փոքրիկը հայտնվել է լավագույն հնգյակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում մարտի 9-11-ը կայացած իսպանական կարտինգի առաջնությունում հայազգի Դանիել Դալլաքյանը հայտնվել է լավագույն հնգյակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դանիելի հայրը՝ Էդուարդ Դալլաքյանը, ով նաև երեխայի մենեջերն է, նշեց, որ 25 մասնակիցների մեջ Դանիելն ամենափոքր մասնակիցն էր:

«Իսպանական կարտինգի առաջնությանը մասնակցում էին մինչև 12 տարեկան երեխաներ: Դանիելն ամենափոքրն էր, մի քանի օր առաջ է դարձել 9 տարեկան: Լարված պայքար էր ընթանում, ընթացքում որոշ խնդիրներ եղան, բայց հաղթահարելով, Դանիելը զբաղեցրեց 5-րդ տեղը` հայտնվելով լավագույն հինգ մասնակիցների ցանկում»,-ասաց Էդուարդ Դալլաքյանը: Նրա խոսքով, կարտինգը մինչև 16 տարեկանների շրջանում համարվում բարձրագույն առաջնություն, այն համարվում է «Ֆորմուլա 1»-ի դպրոցը:

Առաջիկայում ևս առաջնություններն են սպասվում: Այս ամսվա ընթացքում կկայանա Վալենսիայի կարտինգի առաջնությունը, իսկ մայիսին Իսպանիայի կարտինգի 2-րդ առաջնությունն է: Դանիելը ջանասիրաբար պատրաստվում է, շաբաթ, կիրակի օրերին վարում է մինչև 400 կմ: Էդուարդ Դալլաքյանը նշեց, որ մինչև տարվա վերջ այլ առաջնություններին մասնակցելու համար փնտրում են հովանավորներ:

Դալլաքյանների ընտանիքը Իսպանիա է տեղափոխվել 1996 թվականին: Դանիելը ծնվել և մեծացել է Իսպանիայում:

Հայերեն English Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին