Սպորտ

Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում նախավերջին տեղում է

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում նախավերջին տեղում է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատարը հավակնորդների մրցաշարում 3-րդ տուրից հետո նախավերջին տեղում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկից կրած պարտությունից հետո Արոնյանը մնաց նույն 1 միավորով և նախավերջին տեղում է: Առաջատարը 2,5 միավորով Վլադիմիր Կրամնիկն է: 2-ական միավոր ունեն Շախրիյար Մամեդյարովը և Ֆաբիանու Կարուանան: Ալեքսանդր Գրիշչուկը և Դին Լիժենն ունեն 1,5, իսկ Արոնյանն և Կարյկանը՝ 1: Կես միավորով վերջին տեղում Ուեսլի Սոն է:

Մարտի 13-ի հավակնորդների մրցաշարու հանգստի օր է:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում