Life

Բրիտանիայում շների ցուցահանդեսը քաոսի Է վերածվել բողոքի ակցիայի պատճառով

2 րոպեի ընթերցում

Բրիտանիայում շների ցուցահանդեսը քաոսի Է վերածվել բողոքի ակցիայի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիրմինհամում Crufts շների ցուցահանդեսը քաոսով Է ավարտվել այն բանից հետո, երբ ուղիղ եթերում ցուցադրվող պարգեւատրման արարողության ժամանակ մրցասպարեզ են վազել անհայտ անձինք: Միջադեպի տեսահոլովակը Twitter-ում հրապարակել Է Ռայան Լավ օգտատերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դրամա Crufts-ում. անվտանգության ծառայությունն ստիպված Էր ներխուժողին վանասազերծել այն բանից հետո, երբ ընտրվեց հաղթողը «Շոուի լավագույնը» կատեգորիայում: Տեսեք, թե ինչ արագ Է պահապանը բռնում «ռազմավարը»,- գրում Է նա: Տեսահոլովակում երեւում Է, թե ինչպես Է շնով կինը դուրս գալիս պարգեւատրման արարողություն: Այնուհետեւ նրա կողքով վազում են անհայտ անձը եւ պահապանները: Այդ պահին նա ինքնաբերաբար գրկում Է սանին եւ հեռանում անվտանգ տեղ:

Ինչեպս հայտնել Է The Independent-ը, դա բողոքի ակցիա Էր, որի պատասխանատվությունն ստանձնել Է «Մարդիկ հանուն կենդանիների հետ բարոյական վարվեցողության» (PETA) կազմակերպությունը: Հանդիսասրահից նկարահանված եւ YouTube-ի PETA UK օգտահաշվում հրապարակված տեսահոլովակում երեւում Է, որ բողոքավորները եղել են երկուսը՝ տղամարդ եւ կին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում