Life

Չինաստանում բացել են երկրում ամենաբարձր ապակե կամուրջը

2 րոպեի ընթերցում

Չինաստանում բացել են երկրում ամենաբարձր ապակե կամուրջը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանյուանի քաղաքային օկրուգի (Չինաստանի Սիչուանի հարավարեւմտյան նահանգ) Բատայշան լեռնային լանդշաֆտային բնայգում հետիոտնի ապակե կամուրջ են բացել ծովի մակերեւույթից 1980 մետր բարձրության վրա: Ինչպես մարտի 12-ին հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, դա այս ցուցանիշով ամենաբարձր կառույցն Է երկրի տարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ բոլոր ցանկացողները կարող են «իրենց նյարդերի ամրությունը ստուգել» երկու լեռնագագաթների միջեւ զբոսանքով գետնից 186 մետր բարձրության վրա, ինչը համապատասխանում Է այցելությանը 66-հարկանի երկնաքերի տանիք: Կախովի կամրջի երկարությունը 198 մետր Է. ըստ որում պաստառը պատրաստված Է 2,5 մետր լայնությամբ ապակե պանելներից:

Նախագծի ընդհանուր արժեքը կազմել Է 10 միլիոն յուան (շուրջ 1,58 միլիոն դոլար): Հետիոտնի ամենաերկար ապակե կամուրջը բացվել Է Չինաստանում 2017 թվականի դեկտեմբերի 24-ին Հեբեյի նահանգում: Դրա երկարությունը 488 մետր Է, իսկ լայնությունը՝ շուրջ երկու մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում