Հայկ Ղազազյանը «Ինչ, որտեղ, երբ» խաղում ճանաչվել է Ելենա Պոտանինայի թիմի լավագույն գիտակ
1 րոպեի ընթերցում
![Հայկ Ղազազյանը «Ինչ, որտեղ, երբ» խաղում ճանաչվել է Ելենա Պոտանինայի թիմի լավագույն գիտակ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/925686.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Առաջին ալիքի եթերում հեռարձակվող «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղի շրջանակում լավագույն խաղացող է ճանաչվել Հայկ Ղազազյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մարտի 11-ին հեռարձակված խաղում հեռուստադիտողների հետ մրցում էր Ելենա Պոտանինայի գլխավորած թիմը, որի կազմում էին Միխայիլ Կարպուկը, Անդրեյ Կորոբեյնիկը, Ռոման Օրկոդաշվիլին, Իա Մետրեվելին, Հայկ Ղազազյանը: Ելենա Պոտանինայի թիմը հեռուստադիտողներին պարտվել է 3:6 հաշվով: Հայկ Ղազազյանը, սակայն, առանձնացել է որպես լավագույն խաղացող. նրան է տրվել հատուկ մրցանակ`«Բյուրեղապակյա ատոմ»: