Եթե Արոնյանը հավակնորդների մրցաշարում հաջողություն ունեցավ, ապա անպայման նվաճելու է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. Սերժ Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը գրեթե վստահ է, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Բեռլինում ընթացող աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարում հաղթելու դեպքում կդառնա աշխարհի չեմպիոն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սերժ Սարգսյանը նշել է՝ հավակնորդների մրցաշարի բացումից հետո պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության շախմատային մեկնաբանի հարցին։

«Ես գրեթե վստահ եմ, եթե Լևոնն այստեղ հաջողություն ունեցավ, ապա անպայման նվաճելու է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Սա միանշանակ է»,- շեշտել է ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ով պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա է գտնվել հավակնորդների մրցաշարի բացման արարողությանը և կատարել մրցաշարիառաջին տուրի՝ Լևոն Արոնյան-Դին Լիրեն պարտիայի մեկնարկն ազդարարող խորհրդանշական առաջին քայլը, որից հետո հավակնորդ աշխարհահռչակ ութ ուժեղագույն շախմատիստները խաղատախտակների առաջ սկսել են մրցամարտը:

Մարտի 10-ին մեկնարկած Հավակնորդների մրցաշարի առաջին երկու տուրերում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել և ունի մեկ միավոր։

Բեռլինյան մրցաշարին կմասնակցի ութ ուժեղագույն շախմատիստ՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), 2017թ. ընթացքում ամենաբարձր միջին գործակից ունեցող երկու շախմատիստներ` Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան): Հավակնորդների մրցաշարն անցկացվելու է շրջանային մրցակարգով՝ երկու շրջանով` տասնչորս խաղափուլով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: Մրցաշարի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) և նրա կոմերցիոն գործընկեր «Ուորլդ Չես» կազմակերպությունը:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան