Լևոն Արոնյանը կմասնակցի «Grand Chess Tour»-ի բոլոր մրցաշարերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կմասնակցի «Grand Chess Tour»-ի բոլոր մրցաշարերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի կազմակերպիչները հրապարակել են այն բոլոր 10 շախմատիստներ անուններն, ովքեր կմասնակցեն մրցաշարին՝ Վիշվանաթան Անանդ, Լևոն Արոնյան, Ֆաբիանու Կարուանա, Ալեքսանդր Գրիշչուկ, Սերգեյ Կարյակին, Շախրիյար Մամեդյարով, Հիկարու Նակամուրա, Ուեսլի Սո, Մաքսի Վաշիե-Լագրավ:
Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը հրաժարվել են մասնակցել այս տարվա մրցաշարին:
Կարդացեք հոդվածը` Русский