Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստի է հրավիրել ազգային ընտրանի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Մարկոս Պիզզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Գեղամ Կադիմյան, «Որսկլա» (Ուկրաինա)

Արաս Օզբիլիս, «Շերիֆ» (Մոլդովա)

Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Նորբերտո Բրիասկո, «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)

Ռուսլան Կորյանը, Արթուր Սարկիսովը և Գոռ Մալաքյանը չեն մասնակցելու հավաքին, քանի որ գտնվում են ապաքինման փուլում, իսկ Էդգար Մանուչարյանը նոր է ապաքինվել վնասվածքից:

Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:

Մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը:

Հայերեն English Русский

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ