Հասարակական

Լիոնի քաղաքապետն ավելի շոշափելի արդյունքներ է ակնկալում Երևանի հետ համագործակցության շրջանակներում

2 րոպեի ընթերցում

Լիոնի քաղաքապետն ավելի շոշափելի արդյունքներ է ակնկալում Երևանի հետ համագործակցության շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետԺորժ Քեփենեկյանը, ով այս օրերին իր գլխավորած պատվիրակության հետ պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, վստահ է, որ իր՝ Լիոնի քաղաքապետ լինելու հանգամանքը միանշանակ ազդեցություն է ունի երկկողմ հարաբերությունների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված ասուլիսի ընթացքում՝ հավելելով, որ Հայաստանի եւ Լիոնի միջեւ հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության վրա, որը անհամեմատ ավելին է, քան պարզապես բարեկամությունը:

«Ես ցանկացա, որ պատվիրակության կազմում ընդգրկված լինեն այնպիսի մարդիկ, ովքեր համապատասխան բարձր պատասխանատվություն ունեն Լիոնի ղեկավարման տարբեր ոլորտներում: Այս օրերին մեր ուշադրության կենտրոնում է եղել բարձրագույն կրթության ոլորտը, ապա անհամեմատ ավելի ընդարձակ տիրույթ՝ զբոսաշրջությունը եւ առողջապահությունը: Ուշադրության կենտրոնում են եղել նաեւ քաղաքաշինությանն առնչվող հարցեր»,-ասաց Լիոնի քաղաքապետը՝ ընդգծելով, որ նման ոլորտներում, ինչպիսիք են կինոարտադրությունը, Լիոնը եւս մեծ փորձ ունի, որը նույնպես պետք է փոխանցվի Հայաստանին: Նախատեսվում է նաեւ համագործակցություն երկու քաղաքների՝ Երեւանի եւ Լիոնի գրադարանների միջեւ, որտեղ հինգ հազարից ավելի աշխատություն է թվայնացվել:

Որպես ամփոփում՝ Լիոնի քաղաքապետը ներկայացրեց իր այցի շրջանակում ունեցած բարձրաստիճան հանդիպումները՝ ՀՀ Նախագահի, վարչապետի, Կրթության եւ գիտության նախարարի, Երեւանի քաղաքապետի եւ այլոց հետ:

«Քաղաքապետի հետ հանդիպմանը թարմացվեց արդեն իսկ գոյություն ունեցող մեր համագործակցության տեքստը, մենք կփորձենք ներկայացված բոլոր ոլորտներում բոլոր ծրագրերին նոր շունչ հաղորդել ավելի շոշափելի արդյունքների գրանցման ակնկալիքով»,-ասաց Լիոնի քաղաքապետը եւ հավելեց, որ այս այցով նոր էջ բացվեց երկկողմ հարաբերություններում:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում