Քաղաքականություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 34 պատգամավոր:

Օրենքով կարգավորվում են ՀՀ-ում քաղաքացիական ծառայության կազմակերպման, քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման, համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, պաշտոնից ազատման, ծառայության դադարեցման, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի հետ կապված այլ հարաբերություններ:

Օրենքի գործողությունը տարածվում է Հանրապետության նախագահի, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների աշխատակազմերի, դատախազության, քննչական, անկախ, պետական, ինչպես նաեւ ինքնավար, կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա մարմինների, անվտանգության խորհրդի քարտուղարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

Օրենսդրական փաթեթով նախկին աշխատակազմի ղեկավարները կոչվելու են գլխավոր քարտուղարներ, հստակեցվել են նրանց եւ տեղակալների գործառույթները:

Օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակն է արդիականացնել քաղաքացիական ծառայության ոլորտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում