Հայաստանը Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային տարանցիկ միջանցքի ստեղծման շուրջ բանակցում է 4 պետության հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ներկայում բանակցում է Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի և Իրանի հետ Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն այս ծրագրի անկյունաքարերից է։ Այն միտված է բեռների միջազգային փոխադրման և տարանցման դյուրացմանը, դրանց կառավարող ընթացակարգերի պարզեցմանը, մոտարկմանը և ստանդարտացմանը, տրանսպորտային ծախսերի նվազեցմանը, ճանապարհային անվտանգության պայմանների բարելավմանը և այլ երկրներից բեռների տարանցման ներգրավմանը։ «Ծրագիրը կնպաստի ՀՀ փոխադրողների համար ցամաքային և ծովային փոխադրումներն օգտագործելու միջոցով դեպի միջազգային շուկաներ պարզեցված ընթացակարգով մուտք գործելուն։ Ծրագիրը հնարավորություն կտա նաև արագացնել և դյուրացնել արագ փչացող բեռների տարանցումը համապատասխան համաձայնագրի պայմանավորող կողմ հանդիսացող պետությունների սահմանները հատելիս»,-հավելեց Սամվել Ամիրխանյանը։

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ծրագրով նախատեսվում են բացառապես օրենսդրությամբ սահմանված տուրքեր և վճարներ։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ նշեց, որ Հայաստանը Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու հարցով բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ:Այս ծրագրի մասին Հայաստանում հայտարարեց նաև Բուլղարիայի նախագահը:

Հայերեն English Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ