Սպորտ

Դե Խեան միակ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստն է ՄՅՈւ-ում. Նևիլ

1 րոպեի ընթերցում

Դե Խեան միակ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստն է ՄՅՈւ-ում. Նևիլ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստՀարի Նևիլըհայտարարել է, որ դարպասապահԴավիդ դե Խեանմիակ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստն է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում։ «Դե Խեան միակ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստն է ՄՅՈւ-ի կազմում։ Կարելի է նաև հիշատակելԱլեքսիս Սանչեսին, բայց դեռ վաղ է նրա խաղի մասին եզրակացություն անել, չնայած նրան, որ«Արսենալ»-ում նա մի քանի տարի հանդես է եկել շատ բարձր մակարդակով։ Դե Խեայից բացի ես կառանձնացնեիԱնտոնիո Վալենսիային, չնայած՝ հարց է, թե նա հանդիսանում է արդյոք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Նևիլի խոսքն է մեջբերում Goal.com-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում