Միջազգային

Մոգերինին Սիրիայի իրադրության վերաբերյալ նամակներ Է ուղարկել ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներին

1 րոպեի ընթերցում

Մոգերինին Սիրիայի իրադրության վերաբերյալ նամակներ Է ուղարկել ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նամակներ Է ուղարկել ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներին՝ հորդորելով ջանքեր գործադրել Սիրիայում զինադադարն ապահովելու համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Մոգերինիի մամուլի քարտուղար Քեթրին Ռեյը: «Ես կարող եմ հաստատել, որ գերագույն ներկայացուցիչը Սիրիայի վերաբերյալ նամակներ Է ուղարկել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներին»,-ասել Է նա: «Երեք նամակներ են ուղարկվել այս երկրներ, որպեսզի նրանց՝ որպես Աստանայի գործընթացի երաշխավորների, կոչ արվի ապահովել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին բանաձեւի իրագործումը եւ ջանքեր գործադրվեն Սիրիայում ապաԷսկալացման գոտիներ ստեղծելու համար, որոնց վերաբերյալ որոշումն ընդունվել Է Աստանայում»,-հայտնել Է Ռեյը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում