Բիլ Գեյթսը նախազգուշացրել Է կրիպտոարժույթների վտանգի մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրիպտոարժույթներն օգտագործվում են անօրինական տրանզակցիաների, մասնավորապես, թմրանյութերի գնման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:
Reddit կայքում, պատասխանելով օգտատերերի հարցերին, միլիարդատերը նշել Է, որ կրիպտոարժույթների գլխավոր բնութագիրը անանունությունն Է, որն արժանիք չԷ: Կառավարությունները պետք Է հնարավորություն ունենան բացահայտել փողերի լվացման, հարկերի վճարումից խուսափելու եւ ահաբեկչության ֆինանսավորման սխեմաները, ընդգծել Է նա:
«Այժմ կրիպտոարժույթներն օգտագործվում են ֆենտանիլ եւ այլ թմրանյութեր գնելու համար, այդպիսով՝ այդ տեխնոլոգիան ուղղակիորեն մեղսակից Է մարդկանց զոհվելուն»,-ասել Է Գեյթսը: Microsoft-ի հիմնադիրը հավելել Է, որ կրիպտոարժույթները շատ ռիսկային տարբերակ են երկարաժամկետ ներդրումների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: