ԵՄ-ն 24 մլն եվրո Է հատկացրել Արեւելյան Ուկրաինայի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը 24 մլն եվրո Է հատկացրել Արեւելյան Ուկրաինայի՝ հակամարտությունից տուժած բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունը: «Եվրահանձնաժողովն այսօր հայտարարել Է 24 մլն եվրոյի հումանիտար աջակցություն հատկացնելու մասին այն մարդկանց կարիքները հոգալու համար, որոնք հակամարտությունից տուժել են Ուկրաինայի արեւելքում»,-ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ:
Դրանում նշվում Է, որ այդ միջոցները «կօգնեն բավարարել շփման գծի երկայնքով ամենախոցելի բնակչության հիմնական կարիքները, ներառյալ այն գոտիները, որոնք չեն վերահսկվում կառավարության կողմից»: ԵՀ-ն նշել Է, որ ԵՄ-ն եւ հանրակցության անդամ երկրները Ուկրաինայի համար հումանիտար օգնության, երկրի վերականգնման ու զարգացման ամենախոշոր դոնորն են: «Այսօրվա աջակցության հետ միասին Եվրամիությունն արդեն 677 մլն եվրո Է տրամադրել 2014 թվականին հակամարտության սկսվելուց ի վեր»,-ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: