1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքն աշխատում Է վերականգնել իրաքյան Քիրկուկ քաղաքից սիրիական Բանիյաս ձգվող նավթամուղը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ Ջաֆարին:
880 կիլոմետր երկարությամբ Քիրկուկ-Բանիյաս նավթամուղը կառուցվել Է անցյալ դարի 50-ական թվականներին: Այն օրական մինչեւ 300 հազար բարել նավթի պոմպամղում Է ապահովել Իրաքի հյուսիսային հանքավայրերից դեպի սիրիական Հոմս քաղաքի նավթաթորման գործարան, իսկ այնտեղից՝ Բանիյասի նավահանգստի միջերկրածովյան թերմինալ:
«Այն ամենը, ինչն Իրաքի եւ մյուս պետությունների շահերից Է բխում, ինչն ամրապնդում Է տնտեսությունը, մենք ընդունում ենք եւ աշխատում ենք դրա վրա»,- ասել Է նախարարը: Անցյալ հարյուրամյակի վերջին նավթամուղն անգործության Էր մատնված գրեթե 20 տարի: Դրա աշխատանքը վերականգնվել Է 2000 թվականին, սակայն Իրաքի պատերազմի ժամանակ 2003 թվականին այն շարքից դուրս Է բերվել ամերիկյան ռմբակոծումների հետեւանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: