Միջազգային

Եգիպտոսում առնվազն 19 մարդ Է զոհվել երկու գնացքների բախումից. Sky News Arabia

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսում առնվազն 19 մարդ Է զոհվել երկու գնացքների բախումից. Sky News Arabia

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում փետրվարի 28-ին առնվազն 19 մարդ Է զոհվել, 38-ը՝ տուժել երկու գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը: Ինչպես նշել Է «Ալ Յաում աս Սաբիա» պորտալը, մարդատար շարժակազմը բեռնատար գնացքի Է բախվել Կահիրեից հյուսիս ընկած Բուհեյրի նահանգում:

Ստացվող տեղեկությունների համաձայն, շարժման ընթացքում անջատվել են մարդատար երկու վագոններ, որոնց հարվածել Է հետեւից ընթացող բեռնատար շարժակազմը: Ներկայում պատահարի վայրում աշխատում են շտապօգնության շուրջ 30 բրիգադներ:

Եգիպտոսի առողջապահության նախարարությունն առայժմ հաստատում Է 10 զոհվածների եւ 11 տուժածների վերաբերյալ տվյալները: Եգիպտոսում նման վերջին վթարը տեղի Է ունեցել 2017 թվականի օգոստոսին, երբ Կահիրեից Ալեքսանդրիա մեկնած մարդատար գնացքը հյուսիսային մայրաքաղաքի մատույցներում ամբողջ թափով բախվեց երկաթգծին կանգնած շարժակազմին: Այն ժամանակ զոհվեց 41 մարդ, տուժեցին ավելի քան 30 քաղաքացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում