3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները փորձում Էր վնաս հասցնել Իրանին, բայց նրա գործողություններն արդյունք չտվեցին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով Բենդեր-Աբաս քաղաքում:
«Դուք արդեն մեկ ամիս չԷ, որ վկաներն Էիք այն բանի, թե ինչպես Էր ԱՄՆ-ը փորձում վնաս հասցնել մեր երկրին, բայց նրա փորձերը ձախողվեցին»,-ասել Է նա: Նախագահը նաեւ նշել Է, որ Իրանն օտարերկրյա ուժերի օգնության կարիքը չունի Պարսից ծոցի պետությունների անվտանգությունն ապահովելու համար: «Մենք պատրաստ ենք մեր բարեկամների ու հարեւանների հետ աշխատել առանց մեր գործերին օտարների միջամտության,-նրա խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը:-Մենք լավ հարեւաններ ենք Պարսից ծոցի երկրների համար, եւ մենք ինքներս կարող ենք պաշտպանել մեր տունը»:
Ինչպես ընդգծել Է Ռոուհանին, «Իրանը երբեք թույլտվություն չի խնդրել ու չի խնդրի, որպեսզի սեփական հրթիռներ, ինքնաթիռներ, տանկեր եւ ռազմական այլ տեխնիկա կառուցի իրեն եւ ամբողջ տարածաշրջանը պաշտպանելու համար»: Թեհրանի եւ Վաշինգտոնի հարաբերությունների համատեքստում նա հիշեցրել Է, որ «ԱՄՆ-ի ղեկավարությունը անտրամաբանական հայտարարություն Է արել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասին, որը վերաբերում Է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին: Ռոուհանին նշել Է, որ «Իրանը կշարունակի գործել իր ազգային շահերին համապատասխան»: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել Է ՏԱԱՍ-ը: