Միջազգային

Ռոտշիլդների դինաստիայի յոթերորդ սերնդի ներկայացուցիչն ընտանեկան բանկը կգլխավոր ամռանը

1 րոպեի ընթերցում

Ռոտշիլդների դինաստիայի յոթերորդ սերնդի ներկայացուցիչն ընտանեկան բանկը կգլխավոր ամռանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարոն Դավիդ դե Ռոտշիլդը Rothschild & Co. ֆինանսական ընկերության վարչության նախագահի պաշտոնը կթողնի այս ամռանը, եւ աշխարհի հնագույն բանկերից մեկը կգլխավոր նրա որդին՝ Ռոտշիլդների դինաստիայի յոթերորդ սերնդի ներկայացուցիչը՝ 37-ամյա Ալեքսանդր դե Ռոտշիլդը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Financial Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ: Ներկայում Ալեքսանդրն զբաղեցնում Է բանկի վարչության նախագահի գործադիր տեղակալի պաշտոնը: Նա ֆինանսական ընկերությունում աշխատում Է 2008 թվականից, մինչ այդ նա Argan Capital հիմնադրամի աշխատակիցն Էր: Rothschild & Co.-ն ավելի քան 200 տարի առաջ հիմնվել Է Մայեր Ամշել Ռոտշիլդի կողմից, որը դինաստիայի հիմնադիրն Է:

Ընկերությունը ներկա Է 40 երկրների շուկաներում, դրանում աշխատում Է 2,8 հազար մարդ: Բանկի հասույթը 2017 թվականի ապրիլ-սեպտեմբերին կազմել Է 852 մլն եվրո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում