1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ Է պաշտպանել Արեւելյան Գութայից «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալների դուրսբերումը: Փետրվարի 28-ին այս մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Մենք պատրաստ ենք ամենատարբեր հանգուցալուծումների:
Կիրառել ենք ընտանիքներով զնյալների կամավոր դուրսբերման մեթոդը, երբ լուծվում Էր Արեւելյան Հալեպի ազատագրման խնդիրը,- ասել Է նա:- Պատրաստ կլինենք քննարկելու ամեն մի տարբերակ, որը թույլ կտա չեզոքացնել ահաբեկիչներին, դադարեցնել նրանց գործունեությունը: Եթե նրանց կարելի լինի ինչ-որ տեղ տանել, մենք չենք առարկի»: