Միջազգային

Օլիմպիական դրոշը ժամանեց Պեկին

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական դրոշը ժամանեց Պեկին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական դրոշը Փհենչհանից ժամանել Է Պեկին՝ 2022 թվականի ձմեռային Խաղերի մայրաքաղաք: Ինչպես փետրվարի 28-ին հայտնել Է Սինհուա գործակալությունը, Օլիմպիական խաղերի խորհրդաշանը ողջունելու հանդիսավոր արարողությունը կայացել Է Պեկինի հյուսիսի Յանցինի շրջանում՝ հաջորդ Խաղերի անցկացման երեք վայրերից մեկում:

«Օլիմպիադա-2022-ն սկսեց իր «պեկինյան ժամանակը»,- ասել Է Պեկինում Խաղերի կազմակերպական կոմիտեի գլխավոր քարտուղար Հան Ցզիժունը: Արարողությունը կայացել Է Չինական մեծ պարսպի «Բադալին» տեղամասում. դրան ներկա Է եղել ավելի քան 500 մարդ, այդ թվում նաեւ անցած՝ Փհենչհանի Օլիմպիական խաղերի հերոսներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում