Մակեդոնիայի մայրաքաղաքում բողոքավորներն այրել են Հունաստանի դրոշը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զանգվածային բողոքի մասնակիցները, որը Սկոպիեում ընթանում Է Մակեդոնիայի անվանումը փոխելու դեմ, փետրվարի լույս 28-ի գիշերն այրել են Հունաստանի ազգային դրոշը եւ պահանջել են դադարեցնել Աթենքի հետ բանակցությունները երկրի վերանվանման շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Մակֆաքս գործակալությունը եւ Մակեդոնիայի այլ զանգվածային լրատվամիջոցներ:
Մակեդոնիայի մայրաքաղաքում փետրվարի 27-ի ուշ երեկոյան բողոքի զանգվածային ակցիան հավաքել Էր մի քանի հազար մասնակցիների մի քանի կազմակերպություններից՝ «Հանուն միասնական Մակեդոնիայի» շարժման գլխավորությամբ, ինչպես նաեւ արտասահամանում մակեդոնական սփյուռքի եւ չճանաչված Մակեդոնական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների:
Սկոպիեն եւ Աթենքը մտադիր են առաջիկա ամիսներին լուծել «Մակեդոնիա» անվան շուրջը ծագած վեճը, որը հանրապետությանը խանգարում Է անդամակցելու ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը: Հունաստանը պահանջում Է փոխել հարեւան երկրի անունը, որպեսզի այն չշփոթեն Հունաստանի Մակեդոնիայի մարզի հետ, եւ կարծում Է, որ Սկոպիեն վարում Է իռեդենտիզմի քաղաքականություն, այսինքն՝ փորձում Է բաժանված ժողովրդով տարածքները միավորել միասնական պետության շրջանակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: