Տնտեսություն

Հայաստանում նախորդ տարի իրականացվել է 856,5 մլն դոլարի ներդրումային ծրագիր

1 րոպեի ընթերցում

 Հայաստանում նախորդ տարի իրականացվել է 856,5 մլն դոլարի ներդրումային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականին իրականացված ներդրումները՝ պետական, վարկային և դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև մասնավոր, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ կազմել են ընդհանուր՝ 856,5 մլն դոլար:

Մարզերում իրականացվել են ծրագրեր, ընդհանուր՝ 170,9 մլն դոլար ծավալով, որոնք ներառված չեն վերոնշյալ 856,5 մլն դոլարի շրջանակում: Ընդհանուր առմամբ մարզերում իրականացվել է 614 ծրագիր: Այս մասին նշված է ՀՀ կառավարության կայքում հրապարակված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունում:

ՀՀ կառավարության կողմից մի շարք ընկերությունների տարբեր արտոնություններ են տրամադրվել և տարվա ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն այդ ընկերությունների կողմից ներդրումային ծրագրով ստանձնած պարտավորությունների վերաբերյալ մոնիթորինգ է իրականացրել: Ըստ մոնիթորինգի արդյունքների՝ 2017թ. կատարվել է շուրջ 506 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որը ներառված է 856 մլն դոլարի ներդրումների մեջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում