Անաստասիադիսն ստանձնեց Կիպրոսի նախագահի պաշտոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը երկրորդ ժամկետով ստանձնել Է պետության ղեկավարի պաշտոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անաստասիադիսը հաղթանակ Է տարել նախագահական ընտրությունների՝ փետրվարի 4-ին կայացած երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 55,99 տոկոսը, իսկ ԱԿԵԼ ձախ կուսակցությունից նրա մրցակիցը՝ Ստավրոս Մալասն, ստացել Է ձայների 44,01 տոկոսը:

Նախագահի պաշտոնակալման արարողությունը տեղի Է ունեցել խորհրդարանի հատուկ նստաշրջանում՝ հանրապետության նախագահի նախորդ հնգամյա ժամկետի լրանալու օրը: Արարողությանը հրավիրված Էին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ, հասարակայնության ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում են իրականացրել խորհրդարանական հեռուստատեսությունը, Կիպրոսի լրատվական գործակալությունը եւ ՌԻԿ պետական հեռուստատեսությունը: Երդմնակալության արարողությունից հետո Անաստասիադիսը դիմել Է խորհրդարանին, հայտարարելով նոր Կիպրոս կառուցելու ցանկության, Կիպրոսի հյուսիսում թուրքական բռնազավթմանը վերջ դնելուն հասնելու, Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հանքավայրերի շահագործումն սկսելու, կիպրական կարգավորման եւ կիպրական խնդրի վերջնական լուծման շուրջ բանակցությունների վերսկսման մասին, որը նախատեսում Է երաշխիքների համակարգի վերացում եւ թուրքական զորքերի դուրսբերում:

1960 թվականի Սահմանադրության համաձայն, Կիպրոսի նախագահն օժտված Է գործադիր իշխանությամբ: Պաշտոնավարման հնգամյա ժամկետն սկսվում Է խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում երդմնատվության պահից: Նախագահը գործադիր իշխանությունն իրականացնում Է Նախարարների խորհրդի միջոցով, որոնց նշանակում Է պետության ղեկավարն ինքը:

Կառավարության անդամները երդում կտան մարտի 1-ին նախագահական պալատում կայանալիք արարողության ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ