Հռոմը կարգելի պատմական կենտրոն դիզելային շարժիչով ավտոմեքենաների մուտքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի իշխանությունները 2024 թվականից կարգելեն դիզելային վառելիքով ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 27-ին հայտարարել Է Իտալիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Վիրջինյա Ռաջին:
«Հռոմը որոշել Է աշխատել Մեխիկոյի հետ առաջին շարքերում, 2024 թվականից Հռոմի կենտրոնում արգելվելու Է դիզելային շարժիչով մասնավոր ավտոմեքենաների օգտագործումը»,- գրել Է Ռաջին իր Facebook-ում:
Իր որոշման մասին նա հայտարարել Է C40-ի խմբի՝ Մեքսիկայի մայրաքաղաքում ընթացող կլիմայական գագաթնաժողովում. C40-ի մեջ մտնում են աշխարհի 92 խոշորագույն քաղաքներ:
«Մեր քաղաքների առջեւ ծառացած են անհավանական խնդիրներ: Մենք ավելի ու ավելի հաճախ ենք դառնում Էքստրեմալ երեւույթների ականատեսներ. երկարատեւ երաշտը, ինչպես դա տեղի Է ունենում Լացիոյում (Իտալիայի մայրաքաղաքային մարզ), տեղումները, երբ մեկ օրում կարող են արձանագրվել մեկ ամսվա տեղումներ, եւ արտասովոր ձնատեղումները հարթավայրային շրջաններում, որոնք ներկայում ծածկել են Իտալիան: Ուստի մենք պետք Է արագ գործենք»,-հայտարարել Է Ռաջին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: