Միջազգային

Չինաստանն ապրիլի 1-ից հարկ կսահմանի շրջակա միջավայրի աղտոտման համար

1 րոպեի ընթերցում

Չինաստանն ապրիլի 1-ից հարկ կսահմանի շրջակա միջավայրի աղտոտման համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ավելի քան 260 հազար ձեռնարկություններ ու կազմակերպություններ ապրիլի 1-ից պարտավոր կլինեն հարկ վճարել շրջակա միջավայրի աղտոտման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

Այդ հարկը երկրի իշխանությունների կողմից սահմանվել Է շրջակա միջավայրի պաշտպանությունն ուժեղացնելու եւ աղտոտող նյութերի արտանետումները կրճատելու նպատակով:

Հարկերի գանձման մասին օրենքն ուժի մեջ Է մտել 2018 թվականի հունվարի 1-ից. հարկատուները պարտավոր են հարկային հայտարարագրերը ներկայացնել եռամսյակը մեկ անգամ: Հարկվող ընկերություններն ու կազմակերպությունները վճարելու են աղտոտման չորս տեսակի՝ ջրի, օդի, աղմուկի եւ կարծր թափոնների համար:

Սա Չինաստանում առաջին հարկն Է, որը մշակվել Է հատուկ շրջակա միջավայրի պաշտպանության համար: Այն կօգնի ստեղծել «կանաչ» ֆինանսական ու հարկային համակարգ եւ կբարելավի հսկողությունը աղտոտման նկատմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում