1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ-ն հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:
Քվեարկությունը մեկնարկել է ժամը 13:00-ին և կավարտվի 14:00-ին: