Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան»-ը հունիսի 3-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում

2 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան»-ը հունիսի 3-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 3-ին ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք կանցկացնի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքական ուժը քաղաքացիներին կոչ է արել մասնակցել հանրահավաքին՝ նշելով, որ փոփոխությունները հնարավոր են դառնում, երբ մարդիկ ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հանրային և քաղաքական գործընթացներին։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Ուժեղ Հայաստան»-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Դաշինքի կարգախոսն է՝ «Փոփոխություն»։ Այն Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ընտրական ցուցակում ընդգրկված չէ, քանի որ ՀՀ քաղաքացիությունից բացի ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն։ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում