«Բոկո հարամ»-ի հազարից ավելի պատանդների են ազատել Նիգերիայի հյուսիս-արեւելքում. Al Alam
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայի եւ Կամերունի կառավարական ուժերը համատեղ հատուկ գործողության ընթացքում ազատել են «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման 1130 պատանդների, որոնց պահում Էին Նիգերիայի հյուսիս-արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին հայտնել Է Al Alam հեռուստաալիքը՝ վկայակոչելով նիգերիական բանակի ներկայացուցիչների:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ զինված ուժերը հատուկ գործողություններ են անցկացրել մի քանի գյուղերում, որոնք գտնվում են երկու երկրների սահմանին: Նշվում Է, որ բախումների հետեւանքով զինվորականներին հաջողվել Է վերացնել խմբավորման առնվազն 35 զինյալների եւ ոչնչացնել զենքի նրանց թաքստոցները:
Agence France Presse-ի տվյալներով՝ «Բոկո հարամ»-ի զինյալները փետրվարի 19-ին հարձակվել են Նիգերիայի հյուսիս-արեւելքում գտնվող Դապչի գյուղի դպրոցի վրա, որտեղ 11 եւ ավելի բարձր տարիքի աղջիկներ են սովորում: Գրոհից հետո կորել Է առնվազն 111 աշակերտուհի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: