Միջազգային

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը համատեղ զորավարժությունները կվերսկսեն ապրիլին

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը համատեղ զորավարժությունները կվերսկսեն ապրիլին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի կանոնավոր համատեղ զորավարժությունների անցկացման պրակտիկան կվերսկսվի 2018 թվականի ապրիլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Մուն Չոն Ինը:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած սեմինարում՝ նա ասել Է, թե «վստահ Է, որ զորավարժությունները կվերսկսվեն ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում»:

Զորավարժությունների անցկացումը կողմերի համաձայնությամբ կասեցվել Էր ձմեռային Օլիմպիական խաղերի կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել Կորեայի Հանրապետությունում:

«Այդուհանդերձ, եթե, նախքան զորավարժությունների սկսվելը ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ կայանան բանակցություններ, ապա կարող Է ինչ-որ փոխզիջում ձեռք բերվել»,-նշել Է հարավկորեացի պաշտոնյան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում