Միջազգային

Էր Ռիադին բարենորոգումներն ահրաժեշտ են թշնամիների դեմ պայքարելու համար. սաուդացի արքայազն

1 րոպեի ընթերցում

Էր Ռիադին բարենորոգումներն ահրաժեշտ են թշնամիների դեմ պայքարելու համար. սաուդացի արքայազն

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայում բարենորոգումներն անհրաժեշտ են երկրի զարգացման եւ այնպիսի պետությունների դեմ պայքարելու համար, ինչպիսին Իրանն Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է թագավորության գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը:

«Բարենորոգումներն ու փոփոխությունները Սաուդյան Արաբիայում անհրաժեշտ են զարգացման օժանդակման եւ թշնամիների, օրինակ՝ Իրանի դեմ պայքարելու համար»,- փետրվարի 28-ին մեջբերումներ Է անում Sky News Arabia հեռուստաալիքը The Washington Post թերթում հրապարակված նրա հարցազրույցից:

Բացի դրանից, գահաժառանգ արքայազնի խոսքով՝ «բարենորոգումները շոկային թերապիայի բաղկացուցիչ մասն են, որն անհրաժեշտ Է քաղաքական եւ մշակութային առումով թագավորության արդիականացման համար: «Շոկային թերապիան կարեւոր Է ծայրահեղականության զսպման համար, այն նաեւ թույլ Է տվել ավելի շատ իրավունքներ տրամադրել կանանց»,- ընդգծել Է նա:

Փետրվարի 28-ին գահաժառանգ արքայազնին սպասում են Կահիրեում, որտեղ պլանավորված են նրա բանակցությունները Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ, հաղորդել Է ՏԱԱՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում