Աֆղանստանի նախագահը պատրաստ Է խաղաղ երկխոսություն վարել թալիբների հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանը հանդես Է գալիս «Թալիբան» արմատական շարժման հետ խաղաղ երկխոսություն վարելու օգտին, ինչպես նաեւ պատրաստ Է այն ճանաչել քաղաքական խումբ: Այս հայտարարությամբ, ինչպես հայտնել Է Tolo News հեռուստաալիքը, փետրվարի 28-ին Քաբուլում հանդես Է եկել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, որը ելույթ Է ունեցել «Քաբուլի գործընթաց» երկրորդ միջազգային խորհրդաժողովի բացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք պետք Է խաղաղ գործընթաց սկսենք եւ հասնենք թալիբների հետ կրակի դադարեցման,-ասել Է նա:-Մենք խաղաղ բանակցություններ ենք առաջարկում առանց որեւԷ նախապայմանի»: Պետության ղեկավարը նաեւ հայտարարել Է, որ Աֆղանստանի իշխանությունները պատրաստ են «Թալիբանը» ճանաչել քաղաքական խումբ եւ շարժման պաշտոնական ներկայացուցչություն բացել Քաբուլում:
Բացի այդ, Ղանին նշել Է, որ Աֆղանստանի կառավարությունը անձնագրեր ու այցագրեր կտրամադրի շարժման անդամներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ «կսկսի աշխատել բանտարկված թալիբների ազատման ցուցակի վրա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: