Սպորտ

Արազ Օզբիլիսը մասնակցել է «Շերիֆ»-ի ընկերական խաղին 

1 րոպեի ընթերցում

Արազ Օզբիլիսը մասնակցել է «Շերիֆ»-ի ընկերական խաղին 

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մասնակցել է «Շերիֆ»-ի ընկերական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիրասպոլի «Շերիֆ»-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում թուրքական Բելեկ քաղաքում: Սա թիմի երկրորդ հավաքն է: «Շերիֆ»-ի մրցակիցը ֆիննական «Կուպս» ակումբն էր: «Շերիֆ»-ը պարտվել է նվազագույն հաշվով:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց երկրորդ կեսի սկզբնամասում:

Հաջորդ հանդիպումը «Շերիֆ»-ը կանցկացնի մարտի 8-ին, որը կրկին կլինի ընկերական:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում