Միջազգային

329 թեկնածու Է ներառվել Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում

2 րոպեի ընթերցում

329 թեկնածու Է ներառվել Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականին 329 թեկնածու Է հավակնում Խաղաղության նոբելյան մրցանակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Նորվեգիայի նոբելյան կոմիտեի կայքում, որը պատասխանատու Է պարգեւի շնորհման ու հանձնման համար:

Կոմիտեում ճշտում են, որ պարգեւին հավակնում են 217 հասարակական գործիչներ եւ 112 կազմակերպություններ: Անցյալ տարի պարգեւին հավակնում Էր 318 թեկնածու, որոնցից 215 –ը ֆիզիկական անձինք Էին եւ 103-ը՝ հասարակական ու միջազգային կազմակերպություններ:

Նոբելյան հիմնադրամի կանոնների համաձայն՝ նրանց անունները, թե ովքեր են հավակնում այս տարվա Խաղաղության նոբելյան մրցանակին, կոմիտեում չեն նշի, քանի որ դա գաղտնի Է պահվում 50 տարի:

Թեկնածուների թիվը ներկայացնելուց հետո Նոբելյան կոմիտեն կշարունակի աշխատել ընդհանուր ցուցակի վրա եւ կկրճատի այն: Արդյունքում՝ մինչեւ աշուն կարղ են մնալ հինգից միչեւ քսան հավակնորդներ: Բայց թե հատկապես ում այն բաժին կհասնի, հայտնի կդառնա հոկտեմբերին, երբ Նոբելյան կոմիտեն պաշտոնապես կհայտարարի մրցանակի դափնեկիրների անունները կամ մրցանակի դափնեկրի անունը: Մրցանակի հանձնման արարողությունը միշտ տեղի Է ունենում դեկտեմբերին:

2017 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակը հանձնել են Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին (ICAN), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում