Մելբուռնի մերձակայքում այրվում են Ավստրալիայի պաշտպանության նախարարության լքված պահեստները
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարիբիռնոնգ քաղաքում (Մելբուռնի արեւմյան արվարձան) սկսել են այրվել Ավստրալիայի պաշտպանության նախարարության լքված պահեստները: Փետրվարի 28-ին այս մասին հայտնել Է տեղական 7 news հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ հրդեհի մարմանը մասնակցում Է հրշեջ ինքնաթիռ: Ինչպես հայտարարել Է Մելբուռնի հրշեջ ծառայությունը, կրակը բռնկել Է երեք շենքում, սակայն լուրջ վտանգ չի ներկայացնում: Բռնկման պատճառները պարզվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: