Թենիսիտ Կարեն Խաչանովը դուրս է եկել Դուբայի մրցաշարի 1/8 եզրափակիչ 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել ATP 500 մրցաշարի 1/8 եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ATP մրցաշարն անցկացվում է Դուբայում: Խաչանովը 1 ժամ 33 րոպե ձգված մրցախաղում առավելության է հասել Դենիս Իստոմինի նկատմամբ 7:6 (7:1), 7:6 (7:0) հաշվով:

Երկրորդ շրջանում հայկական արմատներ ունեցող թենիսիստի մրցակիցը կլինի Ֆրանսիան ներկայացնող Լյուկ Պուին:

Հայերեն