1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը մեկ միավորով ետ են մնում «Aeroflot open»-ի առաջատարից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում թե Պետրոսյանը և թե Սարգսյանը կիսեցին միավորը մրցակիցների հետ: Այս տուրում միակ հաղթանակը տոնեց Արամ Հակոբյանը: Ոչ-ոքի խաղացին նաև Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը:
Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանն ունեն 5,5 միավոր: Առաջատար Վլադիսլավ Կովալևն ունի 6,5 միավոր: