Արցախ

Բրյուսելում կատարվել է Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ

1 րոպեի ընթերցում

Բրյուսելում կատարվել է Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի Սբ Մարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցում փետրվարի 25-ին տեղի է ունեցել 1988թ. փետրվարի 27-29 սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Պատարագին ներկա էին Բելգիայում աշխատանքային այցով գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության և ՆԱՏՈ-ում Հայաստանի Մշտական ներկայացուցչության դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Պատարագից հետո հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի մոտ Բելգիայի հայկական կազմակերպությունների կողմից կազմակերպվեց սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաք և ծաղկեպասկների զետեղման արարողություն»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում