Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության ընթացքում արտահանումն աճել է մոտ 50 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ընթացքում արտահանումն աճել է մոտ 50 տոկոսով, ինչը ԵԱՏՄ անդամակցության պայմաններում կարևորագույն գործոն է ՀՀ մրցունակության աճի առումով: Այդ մասին նշված է Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացված հետազոտության մեջ:

Ըստ ակումբի փորձագետների՝ Հայաստանի համար առանցքային խնդիր է հասնել ՀՆԱ-արտահանում 30 տոկոս հարաբերակցության, որտեղ պետք է գերակշռի պատրաստի արտադրանքը: «2017-ի ընթացքում Հայաստանի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ կազմելով 2,2 մլրդ դոլար: Առաջնահերթ խնդիր է նաև արտահանման հետագա բազմատեսականացումը: Հարկ է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները՝ արտահանումը 3 մլրդ-ի հասցնելու համար»,- նշված է հետազոտության մեջ:

Հիմնականում դեպի ԵԱՏՄ շուկաներ 2017-ին արտահանումն աճել է քիմիական և դեղագործական արդյունաբերության (71,4 տոկոս), փայտամշակման արտադրության (50,5 տոկոս), տեքստիլի և տեքստիլ արտադրության (25 տոկոս) և սննդի պատրաստի արտադրանքի (27 տոկոս) ոլորտներում:

«Անհրաժեշտ է նշել, որ 2017 թ. արտահանումը դեպի Ռուսաստան աճել է 44,6 տոկոսով, որը ԵԱՏՄ-ում մեր առանցքային գործընկերն է: 2017թ. ՀՆԱ-ի աճը գերազանցել է 5 տոկոսը, նախնական հաշվարկներով կազմելով 5,4 տոկոս, ինչն էապես բարձր է պլանավորված 3,2 տոկոս աճից: Նկատվում է արտահանման, հատկապես պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճ: Դեպի Ռուսաստան արտահանման աճն ընթանում է առաջանցիկ տեմպերով»,- ասված է հետազոտության մեջ:

Փորձագետներն ընդգծել են, որ ավելացել է նաև դեպի ԵՄ կատարվող արտահանումը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում