Հայաստանը տարեկան 10 միլիոն դոլար է խնայում GSP+ ռեժիմից օգտվելուց, 60 միլիոն դոլար` էժան էներգակիրներից. տնտեսագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն անհրաժեշտ է համարում ճանապարհային քարտեզի մշակումն ու արտահանման ծավալները 3 միլիարդ դոլարից ավելի դարձնելը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ տնտեսագետը նշեց, որպեսզի քանակական ցուցանիշներից անցում կատարվի որակականի, պետք է ապահովել արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացիան: Եվրասիական փորձագիտական ակումբի անդամի խոսքով` Հայաստանի արտաքին քաղաքականությունը դրական ուղով է ընթացել, ու դա ցույց են տալիս նաև թվերը: «Մեր արտահանումը երկու տարվա ընթացքում 50 տոկոսով աճել է, այսպիսի ցուցանիշ մենք երբևէ չենք ունեցել: 2017-ին մենք առաջին անգամ գերազանցել ենք արտահանման 2 միլիարդ զգայունության շեմը: Այստեղ մեծ դեր է ունեցել պատրաստի արտադրանքի արտահանումը, որը հիմնական գնացել է Ռուսաստան, որտեղ արտահանումը մեկ տարվա ընթացքում աճել է 45 տոկոսով»,-նշեց փորձագետը:

Թավադյանը կարևորեց նաև երրորդ երկրների, հատկապես Իրանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև կապերի ամրապնդումը ԵՄ-ի հետ: «GSP + արտահանման արտոնյալ ռեժիմից օգտվելու միջոցով մենք տարեկան մոտ 10 միլիոն դոլար խնայում ենք»,-հավելեց տնտեսագետը: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված էներգակիրների բարենպաստ գների ազդեցությանը, ապա, ըստ Թավադյանի, այն կազմում է տարեկան 60 միլիոն դոլար:

Տնտեսագետը տնտեսության կայուն զարգացման համար անհրաժեշտ է համարում հումքային ապրանքներից արտահանումից պատրաստի արտադրանքի արտահանման անցումը: «Փոքր տնտեսություն ունեցող երկրի համար, որի հումքը սակավաթիվ է, տնտեսական զարգացման հիմնական ուղղությունը պատրաստի արտադրանքի արտահանումն է: Դրանից ելնելով` մենք նշել ենք այն վեկտորը, որը ցույց է տալիս մեր տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը: Հումք արտահանելու համար որևէ դժվարություն չկա աշխարհում, մեր կողմից պղնձի խտանյութի արտահանման փորձն է նաև ցույց տալիս դա: Ինչ վերաբերում է պատրաստի արտադրանքին, այստեղ լուրջ խնդիրներ կան: Սա է տնտեսության հիմնական նպատակը, դրանով է պայմանավորված եղել ժամանակին մեր խորհուրդը մտնել ԵԱՏՄ: Ընդլայնել այս հնարավորությունը և ստանալ համեմատաբար էժան էներգառեսուրսներ»,-ասաց Աշոտ Թավադյանը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում