Տարածաշրջանային

Ադրբեջանում հաշվառված  թմրամոլների թիվը 5 հազարով ավելացել է

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում հաշվառված  թմրամոլների թիվը 5 հազարով ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում 2010-2017 թթ. հաշվառված թմրամոլների թիվը 5 հազարով ավելացել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն` 2010թ-ին երկրում թմրամիջոցներ օգտագործողների թիվը կազմել է 25 հազար 489 մարդ, 2011թ-ին` 26 հազար 716, 2012թ-ին` 27 հազար 910, 2013թ-ին` 28 հազար 376, 2014թ-ին` 28 հազար 656, 2015թ-ին` 28 հազար 555, 2016թ-ին` 29 հազար 448, 2017թ-ին 30 հազար 131:

Միայն 2017թ. ընթացքում առաջին անգամ թմրամիջոցներ օգտագործողների թիվը կազմել է 2 հազար 115, 2016թ-ին` 2 հազար 142, 2015թ-ին 2 հազար 017 մարդ:

Ադրբեջանում թմրամոլությունն ամենաշատը տարածված է 25-ից 45 տարեկանների շրջանում:

2017թ. այդ երկրում խստացվել են թմրանյութեր աճեցնելու, պատրաստելու և օգտագործելու համար սահմանված տուգանքներն ու ազատազրկման պատիժները:

Օրենսդրական խստացումները կատարվել են այն պատճառով, որ Ադրբեջանում թմրամոլության մակարդակը գնալով աճում է, և դրա կանխարգելման ճանապարհներից են համարվում խիստ պատժամիջոցները:

Ադրբեջանի թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի տվյալներով՝ Ադրբեջանում տարեկան շրջանառվում է 1 տոննայից ավելի թմրանյութ:

ԱՄՆպետքարտուղարությունըհայտարարելէր,որԱդրբեջանիմիջնակարգդպրոցներում թմրանյութերօգտագործողաշակերտներիթիվնանցնումէընդհանուրի30տոկոսը:Ադրբեջանումդազրպարտանքհամարեցին:Սակայն,Ադրբեջանիխորհրդարանի պատգամավորՖազիլՄուստաֆանսոցցանցերումգրելէր,թե«մերուսումնասիրություններըցույցտվեցին,որդաիրականություննարտահայտողտեղեկատվությունէր»:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում