Դադիվանք գյուղում հրդեհի պահին տանը 4 երեխա է եղել. նրանցից երկուսին փրկել է նախկին գյուղապետը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում փետրվարի 22-ի առավոտյան բռնկված հրդեհի հետեւանքով 7 ամսական երկու երեխա է մահացել: Դեպքի մասին «Արմենպրես»-ին մանրամասներ է հայտնել Շահումյանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի պետ, փ/ծփոխգնդապետ Սամվել Խաչիկյանը՝ նշելով, որ հրդեհի պահին տանը չորս երեխա է եղել: «Ընտանիքը բազմազավակ է, ունեն 8 երեխա: Ընտանիքի հայրը ուսուցիչ է, եւ հրդեհի պահին 4 դպրոցահասակ երեխաների հետ գտնվել է գյուղի դպրոցում: Մյուս 4 երեխաները` զույգն ու 3 եւ 5 տարեկան երեխաները, տանը մենակ են եղել»,-ասաց նա:

Խաչիկյանի խոսքով`հրդեհի պահին տան կողքով անցնելիս է եղել Դադիվանքի նախկին գյուղապետը, ով կարողացել է փրկել երկու երեխաներին: «7 ամսական զույգին, սակայն, փրկել չի հաջողվել: Նրանք մահացել են ծխահարումից»,-հավելեց նա:

Նախնական վարկածների համաձայն Դադիվանք համայնքում հրդեհը բռնկվել է տանը գտնվող վառարանից: «Թե կոնկրետ ինչն է հրդեհի տարածման պատճառ դարձել, դեռ չենք կարող ասել: Հնարավոր է, որ երեխաներից մեկը փորձել է ուժեղացնել վառարանը` տունը տաքացնելու համար»,-հավելեց Շահումյանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի պետը:

Հայերեն English Русский

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում

Գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է Մադրիդի մայրուղին

Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը

Հայաստանի դպրոցական սնունդ ծրագրի հաջողված փորձը ներկայացվում է COP17-ում

Եգիպտոսը որոշել է աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային հութիների դեմ պայքարում