Արցախ

Արցախի նախագահն ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին: Արցախյան գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կան զինվորներ, սպաներ, գեներալներ, հայրենիքի պաշտպանությանը մասնակցած վետերաններ, այդ սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած ազատամարտիկներ: Հավե՜րժ փառք ու պատիվ Հայրենիքի նվիրյալներին:

Մենք հպարտ ենք մեր քաջարի զինվորի բազկի եւ ոգու ուժով, հպարտ ենք, որ ունենք պատերազմի բովում թրծված ու կայացած, հզոր ու հաղթական բանակ, որն անառիկ է պահում հայրենի երկրի սահմանները եւ միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամու ցանկացած ոտնձգության:

Հպարտ ենք եւ այսուհետ էլ կանենք ամեն հնարավորը մեր երկրի պաշտպանունակության ու ժողովրդի անվտանգության շարունակական ամրապնդման, խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում