Ադրբեջանը «Կոռուպցիայի ընկալման վարկանիշում» շարունակում է մնալ վերջին տեղերում
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը «Կոռուպցիայի ընկալման վարկանիշում» շարունակում է մնալ վերջին տեղերում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/02/923651.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիայի հակազդման գծով Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման վարկանիշ» 2017-ի ինդեքսը: Ինդեքսում Ադրբեջանը զիջում է անգամ թույլ զարգացած աֆրիկյան պետություններին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ինդեքսն անդրադարձնում է պետական հատվածում 0-ից (ամենաբարձր) մինչեւ 100 (ամենացածր) կոռուպցիայի տարածվածության աստիճանը:
Կոռուպցիայի ինդեքսում Ադրբեջանը դասվել է ամենակոռումպացված երկրների շարքին:
Ինդեքսում Ադրբեջանը զբաղեցրել է 122-րդ տեղը, նրանից ավելի լավ վիճակում են աֆրիկյան 20 երկրներ: