ԱԺ-ում մեկնարկել են սումգայիթյան ջարդերի վերաբերյալ խորհրդարանական լսումները. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել են «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լսումները կազմակերպել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց լսումների մասնակիցներին՝ հրավերին արձագանքելու համար: Նա հայտնեց, որ լսումներին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև երիտասարդ ուսանողներ, ովքեր պրակտիկա են անցնում Ազգային ժողովում:

Հայերեն English Русский