Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018-ի հունվարին աճել է 10.2 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվարին 10.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:

Ընթացիկ տարվա առաջին ամսվա ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 19.7 տոկոս` 9 միլիարդ 333.7 միլիոն դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2018 թվականի հունվարի ցուցանիշը 7 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017 թ. հունվարի համեմատ` այս տարի ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 15.2 տոկոսով` կազմելով 111 միլիարդ 444.8 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 0.4 տոկոսով` կազմելով 17 մլրդ 535.7 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հունվարին ավելացել է 2.7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 5.2 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է17.3 տոկոսով և կազմել 157 միլիարդ 386.6 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 128 միլիարդ 254.6 միլիոն դրամ է, ինչը 13.9 տոկոսով ավելի է 2017-ի հունվարի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.2 տոկոսով (198 հազար 816 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 162 հազար 283 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 7.1 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 241 հազար 363 դրամ` աճելով 11.3 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2018-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 47.6 տոկոսով (504.2 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 45.2 տոկոսով (176.7 մլն դոլար), իսկ ներմուծումը` 48.9 տոկոսով (327.5 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվարին եղել է 482.40:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում