Քաղաքականություն

ՀՀ արտգործնախարարը Բրյուսելում կհանդիպի Ֆեդերիկա Մոգերինիի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ արտգործնախարարը Բրյուսելում կհանդիպի Ֆեդերիկա Մոգերինիի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-ին աշխատանքային այց կկատարի Բրյուսել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այցելության շրջանակներում նախարար Նալբանդյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին։

Բրյուսելում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենաԵվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում