Եվրախորհրդարանում պատգամավորները կրկին կխոսեն Արցախի մասին. կանցկացվի միջոցառում՝ նվիրված արցախյան շարժման 30-ամյակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպությունը և «Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղը» արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ Եվրախորհրդարանում կազմակերպում են միջոցառում: Փետրվարի 28-ին «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը. 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» թեմայով նախատեսված միջոցառմանը ելույթներով հանդես են գալու ԵԽ պատգամավորներ Ֆրանկ Էնգելը, Յարոմիր Շտետինան, Էլենի Թեոխարուսը, Լարս Ադակտուսոնը, Նիդեռլանդների «Քլինգենդաել» միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Պաուլ Սիրթսը, Քոիմբրայի ինստիտուտի սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ Լիցինիա Սիմաոն, լրագրող Ցվետանա Պասկալեւան:

«Հիմնվելով հակամարտության վերաբերյալ Եվրոպայի խորհրդարանի ինստիտուցիոնալ հիշողության վրա, խթանվելով 1988 թվականին փետրվարի իրադարձություններից, երբ Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Միության մաս էին կազմում, երկու նիստերի ընթացքում խորհրդարանականները և այլ փորձագետներ կներկայացնեն վկայություններ, թե Եվրոպայի խորհրդարանը ինչպիսի վերաբերմունք է դրսևորել 1988 թվականի փետրվարից 1991 թ. մայիս ընկած ժամանակահատվածում ստեղծված ճգնաժամի նկատմամբ, քննության կառնեն ԵՄ ներկայիս քաղաքականությունը հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաև կքննարկեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների միջև փոխվստահության ստեղծմանն ու խաղաղության խրախուսմանն ուղղված մի շարք խորհրդատվություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ՀԲԸՄ տարածած հաղորդագրության մեջ:

Հայերեն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը